ԱՆՊՇ-ն ընտրություններում կաջակցի ԲՀԿ-ին

Ելնելով ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակից, կարևորելով Երկրի քաղաքական կյանքում փոփոխությունների անհրաժեշտությունը, գտնելով, որ վերջին տարիներին երկրի քաղաքական ձախողումների և պարտությունների հիմնական պատճառը քաղաքական դաշտի լճացումը և դե ֆակտո գործող միակուսակցական համակարգն է, հասկանալով որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել սոցիալ-տնտեսական ահագնացող իրավիճակից` Ազգային նոր պահպանողական շարժումը հայտարարում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը աջակցելու մասին` հույս ունենալով, որ ԲՀԿ-ն կստանձնի երկիրը խաղաղ և անցնցում զարգացման տանելու բարդ և պատասխանատու գործը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին գործուն միջոցներ կձեռնարկի արտագաղթը կասեցնելու, սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և քաղաքական առողջ դաշտ ստեղծելու համար: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ (Մաս չորրորդ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ)

1932 թ.-ին, Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում, Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի տակ, լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը ուր մասնավորապես գրում էր. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել — դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն… Ցեղակրոնությո՛ւն — ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը» :Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը,սկզբնավորելով Հայկականության տեսությունը: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ (Մաս երրորդ)

ՖԱՇԻԶՄ

Քաղաքական մտածողության հինգերորդ տարատեսակը ֆաշիզմն է: Ֆաշիստական ուսմունքի կենտրոնում  անմիջական գործողության մեծարումն է, վճռական քայլի և քաղաքական էլիտայի նախաձեռնողության ունեցած մեծ նշանակության նկատմամբ հավատը: Քաղաքականության էությունը պահի հրամայականը գիտակցելն ու համապատասխան գործողություններ ձեռնարկելն է: Կարևոր չեն ծրագրերը: Կարևոր է անվերապահորեն առաջնորդին ենթարկվելը: Պատմությունը կերտում են ոչ զանգվածները, ոչ լռության մեջ գործող ուժերը և ոչ էլ անգամ գաղափարները: Պատմությունը կերտում է իր հզորությանը հավատացող էլիտան: Սա լիակատար իռացիոնալիզմ է, բայց ոչ իռացիոնալիզմ` ժամանակի ստեղծագործական ուժի նկատմամբ հավատի կամ ազգային ոգու առումով: Այլ գործողության իռացիոնալիզմ, որը հերքում է պատմությունն իր բոլոր նշանակություններով: Իռացիոնալիզմ, որը հանդես է գալիս միանգամայն այլ դիրքերից: Որքան էլ պատմության նկատմամբ իրենց մոտեցումներում միմյանցից տարբերվեին պահպանողականությունը, ազատականությունն ու սոցիալիզմը, նրանք բոլորն էլ միշտ ընդունել են, որ պատմության մեջ բացատրելի կապեր, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ (Մաս երկրորդ)

ԱԶԱՏԱԿԱՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Բուրժուազիան պատմության թատերաբեմ դուրս եկավ իբրև ծայրահեղ բանականության, ինտելեկտուալիզմի ներկայացուցիչ: Ինտելեկտուալիզմ ասելով` նկատի ունենք մտածողության այն տեսակը, որը կամ ընդհանրապես անտեսում է կամքի, հետաքրքրության, զգայականության և աշխարհայացքի առանձնահատկության տարրեը կամ դրանք նույնացնում է մտքի հետ և դիտարկում իբրև բանականության օրենքներին ենթակա երևույթներ: Այս մտածողության ներկայացուցիչները համառորեն շարժվում էին դեպի գիտական քաղաքականության ստեղծումը: Բուրժուազիան ոչ միայն ցանկություն էր հայտնում, այլև գործնական քայլեր էր անում այդ գիտության հիմնադրման ուղղությամբ: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Ազգային Նոր Պահպանողական Շարժման հայտարարությունը

Ազգային նոր պահպանողական շարժումը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է “Վրաստանի մշակույթի նախարար Ռուրուան հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է Թուրքիային թույլատրել մզկիթ կառուցել Բաթում քաղաքում: Ըստ նախնական տեղեկությունների ևս մեկ թուրքական մզկիթ կառուցվելու է բնիկ հայկական Սամցխե-Ջավախքի շրջանում` Ախալցխայում: Ազգային նոր պահպանողական շարժումը,  անդամ 27 հասարակական կազմակերպությունների և մի քանի հազար երիտասարդների անունից, իր զայրույթն ու  բողոք է արտահայտում վրացական իշխանությունների հերթական հակահայկական ու հակամարդկային որոշման դեմ: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ (Մաս առաջին)

«Գաղափարախոսություն» բառն ի սկզբանե սոսկ գաղափարների  մասին ուսմունք էր նշանակում: Գաղափարախոսներ էին անվանում Ֆրանսիայի փիլիսոփայական դպրոցներից մեկի հետևորդները, որոնք ժխտում էին մետաֆիզիկան և փորձում էին հոգու մասին գիտություն հիմնել: Գաղափարախոսության ժամանակակից իմաստն ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր կայսերական նկրտումների դեմ հանդես եկող այդ փիլիսոփաներին արհամարանքով գաղափարախոսներ անվանեց: Այդ պահից սկսած` «գաղափարախոսություն» բառում հնչող հարցը` իրականում ո՞րն է իրականը, այլևս չի վերանում: Նապոլեոնը, իր հակառակորդներին գաղափարախոսներ անվանելով, փորձում էր հեղինակազրկել նրանց ու ոչնչացնել: Հետագա զարգացման արդյունքում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը. գաղափարախոսությունն օգտագործվում է իբրև հեղինակազրկման ու ոչնչացման գործիք, այն էլ` հիմնականում հասարակության ընդդիմադիր խավերի, մասնավորապես` պրոլետարիատի ձեռքին: Մի ժամանակ կարծիք կար, թե գաղափարախոսությունը բացառապես պայքարող պրոլետարիատի արտոնությունն է: Հասարակությունն արագ մոռացավ բառի իրական պատմական արմատները. Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Մեր նպատակները

Եկել է ժամանակը պարզելու ցեղիս նոր սերունդի նպատակը և սահմանը, որին ուզում ենք հասնել, եկել է ժամանակը ինքներս մեզ հաշիվ տալու նաև խոչընդոտների մասին, որոնք հեռացնում են մեզ մեր երազանքից` միացյալ ու հզոր Հայաստան ունենալու ձգտումից: Սա հասարակ և կարևոր նպատակ է, որը պետք է իրականացվի: Իսկ ո՞վ պետք է իրականացնի, եթե ոչ մենք: Տասնյակ սերունդներ փորձել են դաստիարակել այն «մեկ հատիկ» սերունդը, որը պիտի իրականացնի մեր ազգային իղձերը , որը պետք է վերականգնի Տիգրանյան հայի անունն ու փառքը. Չի հաջողվել: Եվ ինչպե՞ս կհաջողվեր, երբ ազգի ղեկավարները նախ և առաջ քաղաքական ու կրոնական շղարշի տակ թաքցնում էին իրենց ծրագրերը, գործարքի մեջ մտնում բոլոր արատների հետ, շողոքորթում էին բոլոր կուսակցություններին, ոչնչացնում էին ազնիվ ու ցեղախռով մարդկանց, ճնշում կամ խաբում էին ժողովրդին այն բանի համար, Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

ո՞վ ենք մենք, ի վերջո, որտեղի՞ց ենք գալիս ու ու՞ր ենք գնում

Որպիսի հասկանանք թե ո՞վ ենք մենք, ի վերջո, որտեղի՞ց ենք գալիս ու ու՞ր ենք գնում եկեք միասին համառոտ անրադառնանքմեր ծագմանն ուպատմությանը: Հայ անունը Ար բառարմատի բարբառահնչյունական վերափոխումների արդյունք է` Ար-Հար-Հայ: Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը պաշտել են Արևի աստծուն, որ կրել է Ար կամ Արա անվանումը և իրենց անունը ստացել են Ար աստծո անունից` Արեր, որին հետագայում ավելացել է Հ-ն և դարձել հարեր, այնպես, ինչպես` անդաստան-Հանդաստան, արալեզ-Հարալեզ և այլն: Այսպիսով բնիկները կոչվել են Հարեր իսկ իրենց երկիրը` Հարք, այսինքն Հարերի երկիր: Հարևանները մեզ կոչում էին Արման, որը սանսկրիտերենից թարգմանաբար նշանակում է աստվածամարդ (ԱՐ-աստված և ՄԱՆ- մարդ) իսկ երկիկրը` Արմենիա: Արաբները, որոնք շումերնների մշակույթի ժառանգներն են, մինչև այսօր մեզ անվանում են Արմիններ: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Ինչո՞ւ հիմնվեց Ազգային նոր պահպանողական շարժումը

Ազգային այս շարժումն հիմնելով` մենք նպատակ ունենք նախ և առաջ կուսակցական-աթոռապաշտական նկրտումներից հեռու համախմբել օրվա հայ երիտասարդին, բարոյական ու հոգևոր արթնացումի ենթարկել նրան ու միասին ունենալ մի վառ երազանք` հզոր ու միացյալ Հայաստան, ցեղախռով ու ազգաճանաչ հայություն: Չնայած մեր երիտասարդ տարիները դեռ թույլ չեն տվել մեզ փորձով հարստանալ` սակայն յոթ և ավելի տարիների ազգային գործունեությունը մեզ տվել է անհրաժեշտ իմաստնությունը գիտակցելու, որ պայքարի ու հաղթանակի համար անհրաժեշտ է երեք կարևորագույն գործոն: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Միայն պայքարով ու արյամբ կա հաղթանակ ու արժանապատիվ ապագա

Ցանկացած ազգ, հասարակություն, կազմակերպություն, անհատների միավորում իրենից ներկայացնում է տարաբնույթ հարաբերությունների, գործընթացների, համատեղ շահերի ամբողջություն: Հետևաբար իր գործունեությունը կարգավորելու, փոխհարաբերությունները համակարգելու համար, տվյալ խմբի ներսում, առավել գիտակից ու ունակ մասի կողմից ստեղծվում և ձևավորվում է բարոյական նորմերի, ընդհանուր վարքի դրսևորման կանոններ, որոնք միտված են կարգավորել հասարակական հարաբերություններն ու նախանշել տվյալ հասարակության, խմբի կամ կազմակերպության զարգացման ուղին: Հենց այս ամենի ամբողջական ձևակերպումն էլ քաղաքագիտության մեջ ընդունված է անվանել գաղափարախոսություն: Գաղափարախոսությունը որպես հասարակական գիտակցության երևույթ անմիջական կապի մեջ է քաղաքականության հետ: Որպես քաղաքական աշխարհայացք գաղափարախոսությունը կարգավորում և իմաստ է հաղորդում ինչպես անհատների ու տարբեր խավերի ու խմբերի, այնպես էլ իշխանությունների և հասարակության գործունեությանը: Դրսևորվելով որևէ խմբի ներսում և իր մեջ կրելով ամրագրված արժեքային դատողություններ, սոցիալական վարքի կանոններ այն կողմնորոշում և իմաստավորում է մարդկային գործունեությունը:Դառնալով հասարակության զարգացման իշխող հայեցակարգ` գաղափարախոսությունը պայմանավորում է տվյալ սոցիալական խմբի, հասարակության ազգի ու պետության առաջընթացի, զարգացման ու ապագայի տեսլականը: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ նորություն-ում | Թողնել մեկնաբանություն

Շնորհավորական ուղերձ

Սիրելի ընկերներ, գաղափարակից եղբայրներ, ահա և ավարտվեց 2010թ: Անցնող տարին մեր համար եղավ դժվարությունների, կորուստների, ինչու չէ նաև հաղթանակների ու ձեռքբերումների տարի: Չնայած բոլոր դժվարություններին, այն մեր համար նշանավորվեց շատ կարևոր ձեռքբերումներով: 2010թ-ին մեր շարժմանը միավորվեցին ավելի քան քսան  հասարակական կազմակերպություններ, մեր անդամների և համակիրների թիվը հասավ մոտավորապես  հինգ հազար երիտասարդի, ստեղծվեց neonews.am լրատվական կայքը սկսվել են Neo գունավոր շաբաթաթերթի լույս ընծայման աշխատանքները: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Հայացք շաբաթաթերթ. Գոհար Սարդարյան`… Այն մեկ հատիկ սերունդը

Փաստորեն այդքան էլ չայպանենք մեր երիտասարդությանը. երիտասարդներ ունենք, որոնց համար կաևորը փողը, ջիփն ու շքեղ զարդերը չեն: Նրանք նաև գաղափարի հետևից գնացող մարդիկ են: Անշուշտ կասեք` մենք էլի ունենք գաղափարական երիտասարդներ, և մատնացույց կանեք երկրիս կուսակցությունների երիտասարդական թևերը: Նախապես հիշեցնենք` երիտասարդ կուսակցականները հասարակության գիտակցության մեջ ընկալված են առավել որպես երիտասարդ կարերիստների խմբեր, ովքեր վարձատրության ակնկալիքներ ունեն իրենց գործունեության դիմաց: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Կարո՞ղ ենք այսօր անհրաժեշտաբար 50 մահապարտ ունենալ: Եթե այո, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չի

Ցանկացած ազգ, հասարակություն, կազմակերպություն, անհատների միավորում իրենից ներկայացնում է տարաբնույթ հարաբերությունների, գործընթացների, համատեղ շահերի ամբողջություն: Հետևաբար իր գործունեությունը կարգավորելու, փոխհարաբերությունները համակարգելու համար, տվյալ խմբի ներսում, առավել գիտակից ու ունակ մասի կողմից ստեղծվում և ձևավորվում է բարոյական նորմերի, ընդհանուր վարքի դրսևորման կանոններ, որոնք միտված են կարգավորել հասարակական հարաբերություններն ու նախանշել տվյալ հասարակության, խմբի կամ կազմակերպության զարգացման ուղին: Հենց այս ամենի ամբողջական ձևակերպումն էլ քաղաքագիտության մեջ ընդունված է անվանել գաղափարախոսություն: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Նոր տնտեսական քաղաքականության մշակումը ներկայի հրամայականն է

Վերջին շրջանում Հայաստանի տնտեսության  մեջ նկատվում են լուրջ թերացումներ: Նվազում են արդյունաբերական արտադրության ծավալները: Բնակարանային շինարարության բարձր տեմպերը, որ միտված է թեթևացնել բնակարանային խնդիրները, բարձր գների պատճառով ոչ միայն չի կատարում իր դերը, այլև ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը:Մանր ֆերմերային տնտեսությունների վրա հենված գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է, ինչը բերում է գյուղական վայրերից բնակչության  արտահոսքին դեպի քաղաք,որը իր հերթին առաջացնում է լուրջ ժողովրդագրական խնդիրներ:Հայաստանի Հանրապետության ՀՆԱ ընդհանուր ծավալի մեջ բարձր տեխնոլոգիական արտադրությունը ունի խիստ ցածր տեսակարար կշիռ, ինչը բերում է տնտեսական ենթակառուցվածքների հետամնացության: Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն

Կարմիր խնձորի հակահիգենիկ ծեսը,Թուր Կեծակին ու Քուռկիկ Ջալալին պահպանողականության էլեմենտներ չեն:

Այսօր Եվրոպայում, լիբերալ-դեմոկրատական համակարգի ճգնաժամի և ձախ գաղափարների վարկաբեկման պայմաններում, լուրջ վերելք է ապրում պահպանողականությունը: Գոյություն ունեն մի քանի պատճառներ, որոնք դրդում են եվրոպացի ընտրողներին քվեարկել այսօր աջ պահպանողականների օգտին: Դա և՛ անվստահությունն է ներկայիս կառավարող վերնախավի նկատմամբ, և՛ մահմեդականների ու ընդհանրապես օտարների ներգաղթի կտրուկ աճը. նրանք չեն ընդունում նաև եվրաշինարարության նախագիծը, որն այնքան ակտիվորեն առաջ են մղում ձախերն ու ազատականները: Պահպանողական քաղաքական հայացքների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում նաև Հայաստանում: ովքեր են հայ պահպանողականները, ինչ գաղափարական ու արժեքային համակրարգի կրողներ են, ինչ վրա է խարսխված նրանց արժեհամակարգը և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ազգային նոր պահպանողական շարժման Նախագահ Էդգար Հելհելյանի հետ Շարունակել կարդալ

Թողնել մեկնաբանություն