ԱՆՊՇ Նախագահ Է Հելհելյանի ուղերձը

Սիրելի ընկերներ, գաղափարակից եղբայրներ, արդեն մեկ տարի է, ինչ մենք միասին  պայքարում ենք հանուն մի նպատակի, հանուն վաղվա Հայաստանի, այն Հայաստանի, որի քաղաքացին կոչվելը պատիվ կլինի յուրաքնաչյուր հայի համար: Մեկ տարի առաջ այս օրերն էին, երբ մենք հիմնեցինք մեր շարժումը` որպես մեր գաղափարների ու պայքարի միասնականության խորհրդանիշ, որպես գաղափարական ընկերների ամբողջության արտահայտիչ: Այս մեկ տարվա ընթացքում մենք շատ բան տեսանք, հաղթանակներ ու ինչու չէ նաև պարտություններ, ձեռքբերումներ ու ձախողումներ, բայց երբեք չամաչեցինք միմյանց աչքերին անկեղծ նայելուց, երբեք չբարեկամացանք արատների ու կեղծիքների հետ, երբեք չվախեցանք ճշմարտության ու արդարության ձեռքը սեղմելուց: Մեր անմնացորդ նվիրվածության ու համատեղ պայքարի շհնորհիվ մեր շարժումն այսօր ներկայանում է , որպես հզոր ու գաղափարական կառույց, որի բոլոր անդամները գիտեն թե հանուն ինչ են պայքարում: Այս ամիսները յուրաքնչյուրիս համար լի էր դժվարություններով, բայց և հպարտությամբ: Եվ այսօր որպես շարժման ղեկավար ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել շարժման բոլոր անդամներին, որոնք ամեն ինչ արեցին որպիսի մենք կարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները: Ես շհնորհակալ եմ և հպարտ, հպարտ, որովհետև պատիվ ունեմ լինել Ձեր ղեկավարը: Մարդկանց, ովքեր հայի ազգային ճակատագիրը դարձրել են անձնական առաքելություն:Ընկերնե’ր, մեկ տարվա համար մեր առջև դրված խնդիրները մենք իրականացրել ենք լավագույնս` շհնորհիվ Ձեր պայքարի, հավատի ու նվիրվածության. փա’ռք Ձեզ: Եվ այսօր, շհնորհավորելով բոլորիդ ԱՆՊՇ հիմնադրման մեկ տարվա կապակցությամբ, մաղթելով բոլորիդ նոր ձեռքբերումներ, ուզում եմ Ձեզ տեսնել ձեռք-ձեռքի` մեր հաղթանակի հանդեպ լեցուն հավատով ու պայքարելու վճռականությամբ:

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն