ԱՆՊՇ-ն ընտրություններում կաջակցի ԲՀԿ-ին

Ելնելով ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակից, կարևորելով Երկրի քաղաքական կյանքում փոփոխությունների անհրաժեշտությունը, գտնելով, որ վերջին տարիներին երկրի քաղաքական ձախողումների և պարտությունների հիմնական պատճառը քաղաքական դաշտի լճացումը և դե ֆակտո գործող միակուսակցական համակարգն է, հասկանալով որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել սոցիալ-տնտեսական ահագնացող իրավիճակից` Ազգային նոր պահպանողական շարժումը հայտարարում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը աջակցելու մասին` հույս ունենալով, որ ԲՀԿ-ն կստանձնի երկիրը խաղաղ և անցնցում զարգացման տանելու բարդ և պատասխանատու գործը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին գործուն միջոցներ կձեռնարկի արտագաղթը կասեցնելու, սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և քաղաքական առողջ դաշտ ստեղծելու համար:

Միաժամանակ ԱՆՊՇ ԿԿ-ն կոչ է անում իր բոլոր անդամներին, համակիրներին և համախոհներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան » կուսակցության օգտին:

ԱՆՊՇ Կենտրոնական Կոմիտե

Նախագահ` Էդգար Հելհելյան

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն