ԱՆՊՇ նախագահ Է Հելհելյանը նշանակվել է ՀՄԵԿ նախագահի առաջին տեղակալ և ՀՄԵՇ նախագահ

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ և Համահայկական միջազգային երիտասարդական շարժման առաջնորդ Ա. Նիկողոսյանի` 25.հոկտեմբեր. 2010թ No 05 հրամանով Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդգար Սլավիկի Հելհելյանը նշանակվել է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահի առաջին տեղակալ և Համահայկական միջազգային երիտասարդական շարժման նախագահ: No 06  և No 07 հրամաններով համապատասխանաբար  ՀՄԵԿ նախագահի կազմակերպչական հարցերով և  ՀՀ-ում և սփյուռքում տարածքային ենթակառուցվածքները համակարգող տեղակալներ և Համահայկական միջազգային երիտասարդական շարժման փոխնախագահներ են նշանակվել ԱՆՊՇ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Անդրանիկ Թանգամյանը և ԱՆՊՇ գիտամշակութային հարցերով փոխնախագահ Արարատ Ստեփանյանը: ԱՆՊՇ բոլոր անդամները և Կենտրոնական Կոմիտեն շհնորհավորում են նրանց և մաղթում  բեղմնավոր աշխատանք այդ պատասխանատու պաշտոններում` ի փառս Հայաստանի հանրապետության և հայ ժողովրդի:

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն