Ավարտվեց ԱՆՊՇ համաուսանողական առաջին բանակումը:

Ազգային նոր պահպանողական շարժման  առաջին բանակումը կայացավ: Սևանա լճի ափին գտնվող վրանային ավանում  շաժման մոտ 150 անդամներ 7 օր  շարունակ մասնակից դարձան շարժման միջոցառումներին, ծանոթացան Ազգային նոր պահպանողականների ապագա ծրագրերին: Բանակումի մասնակից անդամների համար կազմակերպվում  էին հայրենասիրական ու ազգագրական երգ ու պարի ուսուցում, գաղափարաքարոզչական սեմինարներ ու հանդիպումներ: Բանակումի ընթացքում Նոր պահպանողական երիտասարդներին հաճախ ացելում էր ԱՆՊՇ Նախագահ Էդգար Հելհելյանը: Հելհելյանը  երիտասարդներին կոչ արեց լրջորեն նախապատրաստվել առաջիկա ամիսներին` նշելով, որ աշնանը քաղաքական դաշտում սպասվում են թեժացումներ: Նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում երիտասարդները իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստացան` մասնավորապես կապված ԼՂՀ հիմնախնդրի, ներքաղաքական իրավիճակի, կառույցի առաջիկա քայլերի վերաբերյալ: Նորպահպանողականները 7 օրերի ընթացքում հասցրին նաև մասնակցել շարժման ` <<Մշակութայնին Հայաստան >> ծրագրի շրջանակներում իրականցվող պատմամշակութային հուշարձանների շրջակայքի մաքրման աշխատանքներին. Նրանք մաքրեցին Ծովագյուղ գյուղի եկեղեցուն .հարող տարածքը: Բանակումի յուրաքանչյուր օրը հագեցած էր ու բովանդակալից: Մասնակիցներից յուրաքանչյուրը գիտակցում էր այն մեծ պատասխանատվությունը, որ Ազգային նոր պահպանողական շարժման գաղափարախոսության յուրաքանչյուր նվիրյալի ուսերին է դրված. կերտել Հայաստանի  լուսավոր ապագան:

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է նորություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն