ԱՆՊՇ Կենտրոնական Կոմիտեյի հայտարարությունը

Սույն թվականի սեպտեմբերի  տասին Էրեբունի հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ Ազգային նոր պահպանողական շարժման առաջին համագումարը: Համագումարին ներկա 150 անդամները ընտրեցին շարժման  նախագահ, կազմակերպչական, գաղափարաքարոզչական, գիտամշակութային հարցերով փոխնախագահներ: Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ ընտրվեց Էդգար Հելհելյանը, փոխնախագահներ ընտրվեցին` Անդրանիկ Թանգամյանը, Մանվել Կոստանդյանը, Արարատ Ստեփանյանը: Ընտրվեց Կենտրոնական կոմիտե հետևյալ կազմով` Էդգար Հելհելյան, Անդրանիկ Թանգամյան, Արարատ Ստեփանյան, Արթուր Բաղդասարյան, Ռաֆայել Մուրադյան, Վեհամ Հովհաննիսյան, Հովհաննես Մուրադյան, Մանվել Կոստանդյան, Արմեն Համբարձումյան, Արամայիս Գրիգորյան, Զարուհի Դիլանյան:Համագումարի ընթացքում Կենտրոնական Կոմիտեն հայտարարեց, որ անորոշ ժամանակով հետաձգում է շարժման` կուսակցություն վերակզմակերպվելու գործընթացը:

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական Կոմիտեն հայտարարում է նաև, որ Շարժումը իր` նախկին` Դեղատան 15/1 հասցեից ( սեփականատիրոջ հետ ունեցած խնդիրների պատճառով) տեղափոխվում է նոր գրասենյակ: ԱՆՊՇ նոր հասցեի, առաջիկա քայլերի մասին Կենտրոնական Կոմիտեն առաջիկայում հանդես կգա ասուլիսով:

Ազգային նոր պահպանողական շարժման

Կենտրոնական կոմիտե

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն