Հատված Արծրուն Պեպանյանի -Նոր ուժի սպասելուց- հոդվածից

Քաղաքական մի նոր հայտ էլ Ազգային նոր պահպանողական շարժումն է ներկայացնում: մեկ տարի առաջ հիմնադրված այս շարժումը սեպտեմբերի տասին անցկացրեծ իր առաջին համագումարը: մեկ տարվա ընթացքում նեոպահապնողականները, որոնց շարքերում գրեթե հարյուր տոկոսով մինչև երեսուն տարեկան ավելի քան երկու հազար երիտասարդներ են, հանրության ուշադրությունը գրավեցին ազգային հիմնախնդիրներին նվիրված մի շարք ակցիաներով, ու եթե համեմատաբար տարեց կուսակցությունների կռիվն իշխանություն նվաճելն է, իսկ դրանցից մեկի` քաղաքական պայքարում երեք անգամ քաղաքական ինքնասպանություն գործած ղեկավարն էլ հայտարարում էր `<<Ժողովուրդ եկեք մի նորմալ նախագահական ընտրություններ կատարենք ու կարգին ժողովրդական պետություն կառուցենք>> ապա նեոպահպանողականները կարծես թե գլխի են ընկել, որ իրականում հակառակ հերթականությամբ է  հարկավոր գործել ու գործելակերպի նորամուծություն են առաջարկում. <<Մեր գերխնդիրը լինելու է հասարակության մտածելակերպի փոփոխությունը: Մեզ այսօր հեղափոխություն է պետք, հեղափոխություն ոչ թե փողոցում, այլ հասարակության մտածելակերպում:…Պետք է փոխել ազգի վերաբերմունքն ինքն իր հանդեպ եւ թերարժեքության բարդույթից ազատել ժողովրդին: Սկսելու ենք հեղափոխություն ներքևից>>,-ասում է նեոպահպանողականների նախագահ Էդգար Հելհելյանը:

Արծրուն Պեպանյան

<<Հայացք>> շաբաթաթերթ

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն