-Երբ մատը ցավում է ձեռքը չեն կտրում,-ասում է ԱՆՊՇ Նախագահը

Մեկնաբանելով վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն որոշումը, որի համաձայն բուհերում կրճատվելու են տարկետման իրավունքով սովորող ուսանողների քանակը, Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդգար Հելհելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Երբ մատը ցավում է ձեռքը չեն կտրում»: Ըստ նրա հաշվարկների, այս տարի «ունենալու ենք մոտ 500-600 ասպիրանտ, ինչը մի գումարտակ զինվոր է»:«Չեմ կարծում, որ մեր բանակն այդքան սուղ զգում է մի գումարտակի կարիք, ինչի համար մենք պետք է գլխատենք ամբողջ բուհական համակարգը: Մենք կրթվելու իրավունքից զրկում ենք միջուկային էներգիայի մեկ մասնագետի, որպեսզի բանակում ունենք մեկ հրաձիգ, սա աբսուրդային վիճակ է»,- մանրամասնեց Է. Հելհելյանը: Բանախոսը հայտնեց, որ իր ղեկավարած կազմակերպության կենտրոնական կոմիտեն մոտ օրերս դիմելու է ՀՀ ԿԳՆ` ծրագրային փաթեթով ներկայացնելով, թե ինչ վտանգներ են պարունակում իրենց մեջ վերջին բարեփոխումները և ինչ կարելի է անել դրանք լուծելու ուղղությամբ:

<<Այսօր>> 26 հուլիս 2010թ

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է նորություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն