Լևոնն այս անգամ չափերն անցավ

Իր վերջին ելույթում համայն հայոց խիստ ընդիմադիր զանգվածի առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը, մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը ուղղված ադրբեջանական ագրեսիվ հիստերիայի դեմ, նշում է. «ինչպես էլ վերաբերվենք Սարգսյանի ելույթին, հարկ է արժանին մատուցել նրա հեղինակին, որը լինելով արդի նժդեհականության հայրը, առաջին անգամ այսպես հստակ ներկայացրեց իր կուսակցության ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը։ Միայն թե ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը։ Հետեւությունները թողնում եմ ձեզ»։Այն, որ Լևոնի ամբողջ քաղաքական կարիերան ունեցել է մեկ նպատակ` թուրքերին զիջել հայ ժողովրդի արյան գնով ազատագրված հայոց հայրենին, պարզ է բոլորի համար: Այն, որ լևոնը, օգտվելով Հրահանգ ՍՍՀՄ հրեաներին գրքույկում զետեղված հրահանգներին, բոլոր այն անձանց ովքեր աշխատում և ապրում են հանուն հայրենիքի ու դեմ են կանգնում իրենց ազգակործան քաղաքականությանը, մեղադրում է ռասիզմի մեջ , տրամաբանական է, բայց այն, որ երկու անգամ երկրի նախագահ եղած, հաղթանակած բանակի գերագույն հրամանատար հանդիսացած, ու իր ժողովրդին դժբախտությունից ու ճառերից բացի ոչինչ չտված Լևոնը կհանդգնի խոսել մի բուռ մարդկանցով Զանգեզուրն ու Սյունիքը թրքա-բոլշևիկյան տանդեմից փրկած, հայ ազգին գոյության ու պայքարի ավետարան տված Նժդեհի դեմ, դա արդեն դուրս էր անգամ ամենավատատեսական մտածողության սահմաններից անգամ: Իրեն կարդացած մարդու տեղ դրած անգրագետը չի էլ հասկանում, որ ռասիզմ բառն ինքնին հուշում է իր բնույթը և կոնկրետ պարագայում խոսքը գնում է ռասսաների միջև պայքարի մասին: Որպեսի հասկանալի լինի թե ինչի մասին է խոսքը, համառոտ ներկայացնեմ Լևոնի նշած ֆաշիստ, նացիստ և այլ բառարմատների ստուգաբանությունը: Ֆաշիզմը դա իտալական գաղափարախոսություն է, որն իր էության մեջ կարևորում է պետությունը և գտնում, որ ամեն ինչ, այդ թվում և ազգը պիտի ծառայի պետությանը:Նացիզմը դա գերմանական գաղափարախոսություն է, որն իր էության մեջ կարևորում է ազգը և գտնում, որ ամեն ինչ, այդ թվում և պետությունը պիտի ծառայի ազգին: Ցեղակրոնությունը` դա հայկական ազգային գաղափարախոսություն է, որն իր էության մեջ կարևորում է ազգն ու պետությունը հավասարապես, այլաբանորեն ընդունելով այս երկու կարևորագույն բաղադրիչները` որպես հոգի և մարմին: Հետևաբար Լևոնը կամ տգետ է կամ ևս մեկ անգամ հանուն իր բրիտանա-խնամիական տերերի ու թուրք ազգակիցների ուզեցել է խաբել հայ ժողովրդին: Եվ ի վերջո ինչ է նշանակում ռասիստ անվանել մի նախագահի, որն իր ելույթում ընդամենը նշում է, թե պուճուր Ալիև ես կռիվ չեմ ուզում ,բայց եթե դու գաս իմ երկրի վրա, ականջներդ կկտրեմ: Լևոնն այս անգամ իրոք չափերն անցավ, ու իրեն այնքան լպիրշ պահեց որ խոսեց Նժդեհի դեմ, որի միակ մեղքն այն է, որ իր գաղափարախոսության մեջ հայ է համարում անգամ Լևոն տեսակի հային:

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն