Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը

Ադրբեջանական ԽՍՀ կազմում ` ստանալով լայ ինքնավարու֊թյուն և խորհրդային ամբողջ ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ իրավատիրույթն տեղաբնիկ հայ ժողովրդի վրա տարածվել է ԽՍՀՄ ընդհանուր իրավակարգի ուժով միայն, և 1991 թվականի օգոստոսից հետո, երբ Ադրբեջանական իշխանությունն հայտարարեց ադրբեջանի տարածքում ԽՍՀՄ իրավական ուժի կասեցման մասին, և իրեն հռչակեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, ԼՂԻՄ-ը արդեն միջազգային իրավական հիմքերի վրա օգտագործեց իր` անկախ պետականություն ունենալու իրավունքն ու հայտարարեց ԼՂՀ հռչակման մասին:ԼՂԻՄ-ԼՂՀ անցումը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում: Ոչ միայն իրավական,այլև քաղաքական, ժողովրդագրական, հոգևոր, պատմամշակութային բոլոր առումներով ԼՂՀ-ն երբեք, պատմական ոչ մի ժամանակահատվածում չի ընկալվել որպես ադրբեջանի տարածքային ամբողջականության բաղկացուցիչ:Եվ այսօր, որպես նախահարձակ երկիր Ադրբեջանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնել իր տարածքային ամբողջականության հարցը:Իրացրած լինելով Արևելյան Անդրկովկասում ազգային պետություն կերտելու Հայ ժողովրդի անօտարելի իրավունքը,ԼՂՀ-ն, որպես այդ իրավունքը ինքնապաշպանական միջոցով նախահարձակ երկրից` Ադրբեջանից պաշպանած,և առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու մասին բազմիցս պատրաստակամություն հայտնած երկիր, այսօր միջազգային հանրությանը պետք է ներկայացնի Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ հայության իրավունքների հարցը` կապված Բաքվի և Սումգայիթի կոտորածների, ԽՍՀՄ պատժիչ ուժերի աջակցությամբ իրականացրած էթնիկ զտումների, Ադրբեջանի սանձասերծած քառամյա պատերազմի հետևանքների հետ: Քաղաքական մարտավարության տեսակետից ճիշտ կլինի եթե մենք միաժամանակ տանենք երկու գործընթաց:Առաջինը դա Ադրբեջանի հետ հաշտության ամբողջական պայմանագրի ստորագրումը,որը այսօր ԼՂՀ հակամարտության կարգավորման ավանդական ճանապարհն է և համարվում է կարգավորման ամենագործուն մեխանիզմը:ԵՎ երկրորդը, որը զուգահեռաբար պետք է իրականացվի, դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման առանցքային գործառույթն է, որի ինքնուրույն իրականացման համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, առանց դա պայմանավորելու Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գործընթացով: Ըստ էության այդպիսի պայմանագիր կլինի իսկ թե ե՞րբ, հենց դրա հետ են կապված մեր բոլոր խնդիրները :Եթե մեր կողմից մենք քայլեր չկատարենք, ապա ընթացքը մեզ կստիպի գնալ դեպքերի հետևից ու դառնալ ընթացքի զոհերը:որպիսի այդպիսի բան չլինի մենք պետք է հանդես գանք նախաձեռնողի դիրքերից ու այդ նախաձեռնությունը պետք է լինի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը:մենք պիտի հասկանանք, եթե մենք սկսենք այս գործընթացը, ապա մեր գործընկերը մեր զրուցակիցը դառնում է միջազգային հանրությունը,այն բոլոր միջազգային ատյաններն ու կառույցները, որտեղ մենք ներկայացված ենք: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ միջազգային կազմակերպությունները խնդրի կարգավորման գործընթացի մեջ պետք է ունենան որոշակի պատասխանատվություն: Այսինքն որքան պատասխանատու են հակամարտող կողմերը այնքան պատասխանատու են նաև միջազգային իրավասու ատյանները, որովհետև ի վերջո պարզ է դառնալու ո՞վ իր լռությամբ, արած ոչ ճիշտ հայտարարությամբ նպաստեց պատերազմի վերսկսմանը:Ու այս ասպեկտում մենք պիտի հանդես գանք ավելի պահանջող դիրքերից, քանի որ թե միջազգային հանրությանը և թե անգամ Ադրբեջանին պարզ է որ Հայկական կողմը պատերազմը վերսկսելու որևէ տրամաբանություն ու շահագրգռվածություն չունի:Հետևաբար պիտի պահանջենք, որ բանակցային գործընթացի մյուս կողմերն էլ տան այդ երաշխիքները և երկրորդ պետք է հասնենք մարդու իրավունքների պաշպանության հարցերում նիջազգային երկակի ստանդարտների կիրառման դադարեցմանը:Այսօր միջազգային ատյաններն ընդունում են մարդու իրավունքների պաշպանության գերակայությունը:Իսկ ԼՂՀ չճանաչվածությունը, հանգեցրել է նրան, որ ԼՂՀ բնակչության իրավունքները պաշպանված չեն, ԼՂՀ բանկչություն օտարված է միջազգային հանրությունից, զրկված է իր տարրական, այդ թվում` տեղաշարժի, հաղորդակցության իրավունքներից:ԵՎ Հայաստանը պետք է հանդես գա, որպես այդ խախտված իրավունքների պաշպանությամբ:Կարևոր է նաև բանակցային գործընթացում ԼՂՀ ընդգրկումը, քանզի իրականում Հայաստանը ոչ թե հակամարտող կողմ է, այլ հակամարտող կողմերից մեկի`ԼՂՀ անվտանգության երաշխավորը, ու բանակցությունների այսօրվա երկկողմ մակարդակը, իրականության մեջ ընդամենը բանակցությունների նախապատրաստություն է, քանի որ առանց հիմնական կողմերի լիիրավ ներկայացվածության բանակցային գործընթացն անտրամաբանակն է: Ադրբեջանական դիվանագիտությունը իրեն իրավունք է վերապահում մաիկողմանիորեն անտեսել այս ամբեղ տրամաբանությունն ու չնդունել ԼՂՀ բանկցություններին մասնակցելու իրավունքն ու անհրաժեշտությունը:սակայն դա նույնն է թե մենք ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթաց չսկսենք, քանի որ թուրքիան չի ճանաչում ցեղասպանության փաստը:ԼՂՀ-ն որպես իրավական ճանապարհով իր ինքնորոշման իրավունքն իրացրած ապա ռազմական ճանապարհով այն պաշպանած երկիր, իրավունք ունի մասնակցել բանակցային գործընթացին:եթե միջազգային հանրությունն իր մեջ ուժ գտնի ճանաչելու այդ իրավունքը,ապա Ադրբեջանը ստիպված է լինելու հաշվի նստել դրա հետ:Այս գործընթացի սկիզբը պետք է լինի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Մենք բազմաթիվ անգամ նշել ենք,որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հնարավորությունը էապես կախված է նրանից, թե ինչքանով է Ադրբեջանը պատրաստ դրան:Այսինքն երբ Ադրբեջանը դրան պատրաստ լինի, ինքը սանձազերծելու պատերազմ:Եվ հենց այս տրամաբանության մեջ է,որ առաջնային է դառնում ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը:Այսինքն այն, որ Ադրբեջանն ասում է եթե ճանաչես ԼՂՀ-ն ես պատերազմ կսկսեմ, դա նշանակում է որ իրականում ադրբեջանական կողմը էական հարցերում պատրաստ չի զիջման և նրա կողմից «տարածքները տվեք հետո կխոսենք մնացածի մասին» տարբերակը չի մտնում բանակցային տրամաբանության մեջ,և նրա կողմից հայտարարությունները, թե Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կբերի պատերազմի վերսկսման, ընդամենը նպատակ է հետապնդում կանխել իր համար անբարենպաստ այդ զարգացումը Ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում իրական որևէ առաջընթաց չկա, և չեմ կարծում որ կողմերից որևէ մեկը պատրաստ է զիջման Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ:հետևաբար սա հերթական արհեստական սրացումն է, որն ի վերջո դառնալու է բանակցային գործընթացի ևս մեկ բաղկացուցիչ`առանց էական արդյունքի:Ուղղակի հիմա ավելի է մեծացել միջազգային ճնշումը երկու նախագահների վրա` կապված տարածաշրջանում կայունության ստեղծման ու ավելի գլոբալ քաղաքական գործընթացների համար պայմանների ստեղծման հետ:Բայց պիտի հասկանանք ,որ ոչ միայն պետք է այդ փաստաթուղթը ստորագրվի, այլև այն պետք է ընկալելի լինի հասարակության կողմից:Իսկ Մադրիդյան սկզբունքները գոնե ԼՂՀ հասարակության կողմից ընկալելի չի, առավել ևս որ այդ հարցում հասարակության բոլոր խավերն համակարծիք են:Այնպես, որ որևէ փաստաթղթի ստորագրում գոնե մեկ տարվա կտրվածքով անիրատեսական եմ համարում:

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն