Է. Հելհելյանը այցելել էր Վանաձորի տնակային ավանի բնակիչներին

Չնայած Հայաստանի անկախացումից անցել են երկու տասնամյակներ, սակայն, մինչև օրս դեռևս մնում են մարդիկ, որոնք շարունակում են ապրել անմարդկային պայմաններում: Հանրապետության երբեմնի խոշորագույն քաղաքներից մեկում` Վանաձորում,  դեռևս աղետալի երկրաշարժի մասին հիշեցնող տնակներում մարդիկ են ապրում: 5-րդ կամ Լենինգրադյանի տնակային ավանում ապրում է բնակարանային պայմաններից զրկված ավելի քան 200 քաղաքացի: Ազգային նոր պահպանողական շարժման իրականացրած աշխատանքների արդյունքում մանրամասն կազմվել է բնակարանային ապահովման սպասող մարդկանց ցուցակը, հաշվառման հասցեն, նախկին հասցեն և այլ տվյալները: Ազգային նոր պահպանողական շարժումը նամակներով դիմել է ՀՀ Կառավարությանը` այս խնդրին որոշակի լուծումներ տալու համար: Հերթական անգամ Ազգային նոր պահպանողական շարժման անդամները շարժման նախագահ Էդգար Հելհելյանի գլխավորությամբ եղան Վանաձորում` զրուցելու տնակային ավանում սոցիալական,  տնտեսական անմարդկային պայմաններում ապրող բնակիչների հետ: Նրանք ջերմ հարգանքով ընդունեցին իրենց խնդիրներին քաջատեղյակ մարդկանց ` Ազգային նոր պահպանողական շարժման անդամներին ու իրենց մտահոգող խնդիրները հերթական անգամ բարձրացրին. տարրական  կոմունալ պայմանների բացակայություն, խնդրի հանդեպ ՏԻ մարմինների կողմից անտարբեր վերաբերմունք:  ԱՆՊՇ նախագահ Էդգար Հելհելյանը վստահեցրեց, որ հավատով  ու հետևողականությունամբ կարելի է հասնել որոշակի արդյունքի  ու հավելեց, որ  ՏԻՄ մարմիններն իրավասու չեն այս խնդիրը լուծել. <<ՏԻՄ ը  այս խնդրի լուծման համար ՀՀ Կառավարությունից համապատասխան ծրագրի  դիմաց  հատկացում  պիտի ստանա, որպեսզի կարողանա ինչ – որ բան անել. սա Ձեր կողմից ընտրված պատգամավորի թերացումն է: Ես խոստանում եմ հաջորդ այցելության ժամանակ հրավիրել նաև Ձեր պատգամավորին` Վիկտոր Դալլաքյանին: Եթե մերժի, կտրամադրեմ փոխադրամիջոցներ, որպեսզի գաք և ՀՀ Կառավարության դիմաց բարձրաձայնեք Ձեր խնդիրը. պահանջեք  լուծում: <<Ես չեմ խոստանում լուծել Ձեր խնդիրները., ես այնպիսի խոսք չեմ տալիս, որը չեմ կարող կատարել. ես մեկն եմ, ով փորձում է Ձեր խնդիրները ներկայացնել պատկան մարմիններին : Դուք էլ ինձ հետ պիտի պայքարեք, որպեսզի արդյունքի հասնենք>> : Ներկաները,   իրենց դժվար խնդրում իրենց մենակ չթողնելու համար, շնորհակալություն հայտնեցին ու նոր հանդիպման սպասումով ճանապարհեցին Ազգային նոր պահպանողական շարժման անդամներին:

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է նորություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն